Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների ԵԱ-ում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ

19 Ապրիլի 2018 15:48
Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների ԵԱ-ում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ
Պրահայում անցկացվող սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների և երիտասարդների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 11 մեդալ՝ 6 արծաթե և 5 բրոնզե: 
 
Պատանիներից 48 կգ քաշային Դավիթ Հովսեփյանը, 52 կգ քաշային Դավիթ Իսրայելյանը, 56 կգ քաշային Արամ Աղաջանյանը, երիտասարդներից 62 կգ քաշային Նարեկ Դալլաքյանը, 82 կգ քաշային Վահագն Չալյանը և աղջիկներից 52 կգ քաշային Վարսիկ Գրիգորյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ:
 
Երիտասարդների առաջնությունում 48 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը, 52 կգ քաշային Պողոս Բադալյանը, 68 կգ քաշային Արտյոմ Ավետիսյանը, իսկ աղջիկներից 44 կգ քաշային Մելինե Մամիկոնյանը և 72 կգ քաշային Նելլի Ավետիսյանն արժանացել են բրոնզե մեդալների:
 
Լուսանկարը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքի

Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: