Ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաև մրցավարի հետ. Լևոն Հայրապետյան

14 Նոյեմբերի 2017 14:48
Ռուս սամբիստների հետ մրցելիս պայքարում ենք նաև մրցավարի հետ. Լևոն Հայրապետյան

Սոչիում կայացած սամբոյի աշխարհի առաջնությունից Հայաստանը վերադարձավ հինգ մեդալով՝ երկու ոսկե, մեկ արծաթե և երկու բրոնզե: Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ, մարզիչ Լևոն Հայրապետյանը հիանալի է համարում հայ սամբիստների արդյունքը: Լևոն Հայրապետյանը նշում է, որ աշխարհի առաջնությունում երկու չեմպիոն մեր երկիրն ունեցել էր 2010 թվականին.

«Մեր տղաները շատ լավ հանդես եկան: Սակայն, իմ սպասելիքներն արդարացան միայն 90 տոկոսով: Կածում եմ՝ մեր մարզիկներից մի քանիսը ևս կարող էին ոսկե մեդալ նվաճել: Մեզ համար շատ բարդ է մրցել Ռուսաստանի ներկայացուցիչների հետ: Բացի այն, որ նրանք ուժեղ են՝ մենք ստիպված ենք պայքարել ոչ միայն մարզիկի, այլ նաև մրցավարի հետ:

Տիգրան Կիրակոսյանն այս տարի իր մասնակցած բոլոր մրցումներում նվաճել է չեմպիոնի կոչումը: Շատ գոհ եմ նրանից, հիանալի արդյունք է: ԱԱ-ում չեմպիոն դարձած Գրիգոր Մխիթարյանը նույնպես իրեն շատ լավ է դրսևորել ընթացիկ տարում: Նա Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալակիր էր դարձել: Սոչիում Մխիթարյանն ավելի մեծ կամք դրսևորեց»,- Լևոն Հայրապետյանի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ լրատվականը:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են Տիգրան Կիրակոսյանը և Գրիգոր Մխիթարյանը: Վաչիկ Վարդանյանը դարձել է արծաթե մեդալակիր, Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Խանջյանն էլ՝ բրոնզե:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: