Երիտասարդ և պատանի սամբիստներն 8 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

17 Հոկտեմբերի 2017 14:06
Երիտասարդ և պատանի սամբիստներն 8 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Սերբիայի Նովի Սադ քաղաքում կայացել է երիտասարդների ու պատանիների աշխարհի առաջնությանը: Հայ սամբիստները մեկ ոսկե, 3 արծաթե և 4 բրոնզե մեդալներ են նվաճել: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը

90 կգ քաշային կարգում երիտասարդների աշխարհի չեմպիոն դարձել է Գրիգոր Սահակյանը: Ֆելիքս Դանիելյանը (48 կգ), Արթուր Մանուկյանը (56 կգ) և Վահագն Չալյանը (82 կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Պատանիներից Արմեն Նիկողոսյանն (56 կգ) ու Բորիս Շատվերյանն (75 կգ) արժանացել են արծաթե մեդալի, իսկ Նարեկ Համբարձումյանը (87 կգ)՝ բրոնզե:

Աղջիկներից պատվո հարթակին կանգնել է միայն Աննա Մկրտչյանը (+80 կգ)՝ նվաճելով արծաթե մեդալ:

Լուսանկարը՝ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: