Համբուրգում ընթանում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: 64 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովն անցել է կիսաեզրափակիչ: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:
24-ամյա մարզիկն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել: Քառորդ եզրափակչում նա միավորներով հաղթել է մոնղոլ Չինզորիգ Բատարշուխին:
Մեր մյուս բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը (60 կգ) երեկ ավարտել է մրցելույթները: