Օգոստոսի 26-ին Լաս Վեգասում կկայանա դարի մենամարտը, որին սպասում են հազարավոր երկրպագուներ:
Միմյանց դեմ դուրս կգան պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզերը և UFC-ի ընդհանուր մենամարտերի թեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոն Քոնոր ՄաքԳրեգորը: Մենամարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Երկու մարզիկներն էլ խաղից առաջ հայտարարել են, որ նրանք են հաղթելու և անհամբերությամբ են սպասում մենամարտի մեկնարկին:
Ձեզ ենք առաջարկում դիտել երկու մարզիկների լավագույն նոկաուտները, որոնք գրանցվել են նրանց փառահեղ կարիերայի ընթացքում: