Գոռ Երիցյանն ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չապմանի հետ

15 Օգոստոսի 2019 22:42
Գոռ Երիցյանն ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չապմանի հետ

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի մինչև 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը ընդամենը 2 օր անց ՝ օգոստոսի 17-ին կանցկացնի իր 11-րդ մենամարտը: Այս մասին հաղորդում է Punch Boxing Armenia-ի ֆեյսբուքյան էջը:

ԱՄՆ-ի Բուրբանկ քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի ընթացքում Երիցյանը 8 ռաունդանոց մենամարտում ուժերը կչափի ամերիկացի Դերիոն Չապմանի հետ: Մրցակիցը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 8 մենամարտ, որոնցից 3-ում հաղթել է:

Հիշեցնենք, որ Գոռ Երիցյանը հաղթել է իր անցկացրած բոլոր 10 մենամարտերում: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: