Բրիտանացի բռնցքամարտիկը կարող է որակազրկվել 4 տարով

26 Հուլիսի 2019 15:35
Բրիտանացի բռնցքամարտիկը կարող է որակազրկվել 4 տարով

Բրիտանացի ծանր քաշային բռնցքամարտիկ Դիլիան Ուայթին երկարաժամկետ որակազրկում է սպառնում: Այս մասին հայտնում է BBC լրատվական գործակալությունը:

Հուլիսի 20-ին Օսկար Ռիվասի հետ կայացած մենամարտում բրիտանացի բռնցքամարտիկը հաղթանակ էր տոնել, սակայն մենամարտից հետո դոպինգի հատուկ հանձնաժողովի անցկացրած ստուգումից հետո Ուայթի օրգանիզմում հայտնաբերվել են էլիմետանդիենոն և հիդրօքսիմետանդիենոն, որոնք արգելվում է օգտագործել սպորտում: Նման խախտման համար մարզիկին սպառնում է որակազրկում մինչև 2023 թվականը:

Նշենք, որ 2012 թվականին ևս Դիլիան Ուայթը մեղադրվել է սպորտում արգելված նյութեր օգտագործելու մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: