Միջերկրական ծովում հրդեհվել է բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի զբոսանավը

25 Հունիսի 2019 18:21
Միջերկրական ծովում հրդեհվել է բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի զբոսանավը

Միջերկրական ծովում հրդեհ է բռնկվել հայտնի բռնցամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի զբոսանավում, տեղեկացնում է Bild-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, ափի փրկարարներին հաջողվել է փրկել մարզիկին ու նրա ընտանիքին:

Դեպքը տեղի ունեցել հունիսի 24-ի երեկոյան հայտնի Իբիցա կղզուց մոտ 11 կմ հեռավորության վրա:

«Ամեն ինչ լավ ավարտվեց՝ շնորհիվ Մալյորկայի հրշեջ ջոկատի: Ես ու իմ մտերիմները լավ ենք, կարող եք չանհանգստանալ»,- մեկնաբանել է աշխարհի նախկին չեմպիոնը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: