Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

16 Հունիսի 2019 11:21
Բռնցքամարտիկ Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է WBA վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)

Թեթևագույն քաշային կարգի WBA վարկածով աշխարհի չեմպիոն հայազգի Արտյոմ Դալաքյանն, ով ներկայացնում է Ուկրաինան, 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտի շնորհիվ հաղթել է թաիլանդցի Սարավուտ Սավորնխամին ու պաշտպանել տիտղոսը:

Մեկնարկային ռաունդներում Դալաքյանը առավելություն է ունեցել, սակայն միջնամասում թաիլանդցին մի քանի դիպուկ հարվածներ է հասցրել ու փոխել մարտի ընթացքը: Այնուամենայնիվ, վերջին ռաունդներում Արտյոմը կրկին առավելության նժարը թեքել է իր կողմն ու հաղթանակ տոնել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: