Մուհամեդ Ալին այսօր կդառնար 75 տարեկան (տեսանյութ)

17 Հունվարի 2017 16:02
Մուհամեդ Ալին այսօր կդառնար 75 տարեկան (տեսանյութ)

Այսօր՝ հունվարի 17-ին, ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին կդառնար 75 տարեկան:

Մուհամեդ Ալին 1960 թվականի Օլիմպիկան խաղերի չեմպիոն է, ծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն (1964-66, 1974-78), WBC վարկածով աշխարհի չեմպիոն (1974-78), ինչպես նաև աշխարհի չեմպիոն WBA վարկածով (1967, 1974-78): Ընդհանրապես Մուհամեդ Ալին պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 61 մենամարտ, որից 56-ում հաղթել է՝ 37-ը նոկաուտով, և կրել ընդամենը 5 պարտություն: «Ռինգ» ամսագիրը նրան հինգ անգամ ճանաչել է «տարվա բռնցքամարտիկ» (1963, 1972, 1973, 1975, 1978), ինչպես նաև 1970-ականների «տասնամյակի բռնցքամարտիկ»: 1999 թվականին Sport Illustrated-ը և BBC-ն նրան ճանաչել են «դարի մարզիկ»:

1984 թվականին լեգենդար բռնցքամարտիկի մոտ հայտնաբերվեց Պարկինսոնի համախտանիշ, ինչը նրան զրկեց շարժվելու և խոսելու հնարավորությունից: Մուհամեդ Ալին վախճանվեց 2016 թվականի հունիսի 3-ին՝ սերունդների հիշողության մեջ մնալով՝ որպես աշխարհի՝ բոլոր ժամանակների լավագույն բռնցքամարտիկ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տեսանյութ, որտեղ ընդգրկված են լեգենդար մարզիկի լավագույն 10 նոքաութները.


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: