Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք և մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան. Արամ Ավագյան

25 Ապրիլի 2019 21:50
Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք և մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան. Արամ Ավագյան

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Punch Boxing Promotions-ը ներկայացնող Արամ Ավագյանը մայիսի 2-ին Լաս Վեգասում կանցկացնի իր հոբելյանական՝ 10-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում: Golden Boy Promotions-ի կազմակերպած շոոuի ընթացքում հայ բռնցքամարտիկը WBC International Silver գոտու պաշտպանության համար մրցելու է ամերիկացի Ֆրանցիսկո Էսպարզայի հետ:

«Նախապատրաստությունն անցնում է բնականոն հունով: Այս 2 ամիսների ընթացքում մեծ աճ եմ գրանցել: Էսպարզան նույնպես պարտություն չունի պրոֆեսիոնալ ռինգում: Ունենք գրեթե նույն ցուցանիշը: Մրցակցին մանրակրկիտ ուսումնասիրել ենք և մարզչի հետ ունենք հստակ մշակված պլան: Նա սիրում է մենամարտել առաջին համարով: Մնացածը ցույց կտա ռինգը»,- Ավագյանի խոսքերն է մեջբերում Punch Boxing-ի մամուլի ծառայությունը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: