Հերթական սկանդալը պրոֆեսիոնալ բռնցքամարտում. մրցավարական սխալ որոշումից այս անգամ տուժել է հայ բռնցքամարտիկը (տեսանյութ)

10 Փետրվարի 2019 12:01
Հերթական սկանդալը պրոֆեսիոնալ բռնցքամարտում. մրցավարական սխալ որոշումից այս անգամ տուժել է հայ բռնցքամարտիկը (տեսանյութ)

Սոչիում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի գլխավոր մենամարտում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անվան գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Punch Boxing պրոմոութերական ընկերությունը ներկայացնող Վահե Սարուխանյանը մրցեց Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկի՝ Պավել Մալիկովի հետ: Այս մասին հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

Մարտն անցավ Վահեի բացահայտ առավելությամբ, սակայն մրցավարների միավորներով գրանցվեց ոչ-ոքի արդյունք, իսկ լրացուցիչ մրցավարը հաղթանակը շնորհեց ռուս բռնցքամարտիկին, ով էլ դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ:

Հաղթողի անունը հայտարարելուց հետո խառնաշփոթ սկսվեց ռինգում: Punch Boxing պրոմոութերական ընկերության հիմանդիր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Արամ Դավթյանը հենց ռինգում հանդես եկավ հայտարարությամբ.

«Ամեն ինչ տեղի ունեցավ այնպես, ինչպես սովորոբար լինում է Ռուսաստանում: Վահեն մաքուր հաղթանակ տոնեց, ես դա պատրաստ եմ ապացուցել: Սա Վահեի հաղթանակն է, մնացածը մեզ չի հետաքրքում: Ամոթ մրցավարներին»,-ասաց Դավթյանը: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: