Կլիչկոն ցանկանում է վերադառնալ և կրկին մենամարտել Ջոշուայի դեմ

14 Դեկտեմբերի 2018 20:46
Կլիչկոն ցանկանում է վերադառնալ և կրկին մենամարտել Ջոշուայի դեմ

Բռնցքամարտի գերծանր քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն կարող է վերադառնալ ռինգ:
42-ամյա բռնցքամարտիկը մտադիր է վերսկսել կարիերան և ռևանշ մենամարտ անցկացնել WBA, WBO, IBF վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Էնտոնի Ջոշուայի հետ: Այս մասին հայտնել է հայտնի պրոմոութեր Էդի Խիրնը:

«Նա ցանկանում է վերադառնալ և վստահ է, որ կարող է հաղթել բոլորին այս քաշային կարգում»,- բրիտանացու խոսքերը մեջբերում է Talksport-ը:

Հիշեցնենք, որ ուկրաինացին չի մենամարտել 2017 թվականից, երբ նոկաուտով պարտվել էր հենց Ջոշուային: Դա երկրորդ պարտությունն էր Կլիչկոյի պրոֆեսիոնալ կարիերայում: Մինչ այդ բռնցքամարտիկը պարտվել էր Թայսոն Ֆյուրիին:

Հավելենք, որ մինչև 2015 թվականի նոյեմբերը ուկրաինացին 9 տարուց ավելի անպարտելի էր գերծանր քաշային կարգում:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: