Ուայլդերը Ֆյուրիին երկու անգամ նոկդաուն ուղարկեց՝ ոչ-ոքիի արդյունքում մնալով աշխարհի չեմպիոն

02 Դեկտեմբերի 2018 14:03
Ուայլդերը Ֆյուրիին երկու անգամ նոկդաուն ուղարկեց՝ ոչ-ոքիի արդյունքում մնալով աշխարհի չեմպիոն

Այս գիշեր Լոս Անջելեսում տեղի է ունեցել բռնցքամարտի երկու գիգանտների՝ ամերիկացի Դանտեյ Ուայլդերի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը: 

Մենամարտը 12 ռաունդից հետո ոչ-ոքի է ավարտվել, իսկ հետո նաև մրցավարների որոշմամբ (113-113): 

Սակայն մենամարտի ոչ բոլոր պահերում է հավասարություն եղել: Օրինակ եզրափակիչ ռաունդում Ուայլդերը գրեթե նոկաուտի է ենթարկել մրցակցին, սակայն Ֆյուրին դժվարությամբ վեր է բարձրացել: Այդպիսով, Ֆյուրին երկու անգամ գտնվել է նոկդաունի մեջ՝ 9-րդ և 12-րդ ռաունդներում: 

Մենամարտը ոչ-ոքի ավարտվեց, իսկ Ուայլդերը պահպանեց չեմպիոնությունը: 

Նշենք, որ Ֆյուրին առաջին անգամ չհաղթեց պրոֆեսիոնալ ռինգում. ավելի վաղ նա իր 27 մարտերն ավարտել էր իր օգտին, որոնցից 19-ում հաղթել էր նոկաուտով: 

Մենամարտելու համար ամերիկացին կստանա 14 մլն,, իսկ բրիտանացին՝ 10 միլիոն դոլար: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: