Անպարտելիների մենամարտը. «գնչու արքան» ընդդեմ «բրոնզե ռմբակոծիչի»

01 Դեկտեմբերի 2018 18:36
Անպարտելիների մենամարտը. «գնչու արքան» ընդդեմ «բրոնզե ռմբակոծիչի»

Դեկտեմբերի 2-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի է ունենալու երկու գիգանտների՝ ամերիկացի Դանտեյ Ուայդերի և բրիտանացի Թայսոն Ֆյուրիի մենամարտը: Սկսած 2017թ. ապրիլից՝ սա ամենանշանակալի իրադարձությունն է բռնցքամարտի ծանր քաշային կարգում: Հենց այդ ժամանակ էր Էնտոնի Ջոշուան նոկաուդի ենթարկել Վլադիմիր Կլիչկոյին:
Եվ այսպես, «գնչու արքան» ընդդեմ «բրոնզե ռմբակոծիիչի». հաղթողին նախապես կանխատեսելը անհնար է, և իրադարձությունները տարբեր կերպ կարող են զարգանալ:

Կոնի վրա դրված է WBC վարկածով աշխարհի չեմպիոնական գոտին, որը 2015 թվականից պատկանում է Ուայդերին : Նույն թվականին Ֆյուրիին էր պատկանում մնացած 3 վարկածով գոտիները (IBF, WBO և WBA), որոնք նվաճել էր Դյուսելդորֆում՝ միավորների առավելությամբ հաղթելով ուկրաինացի Կլիչկոյին:

Եթե այս մենամարտը տեղի ունենար 2015թ., ապա ավելի մեծ ուշադրության կարժանանար, սակայն, այդ շրջանում Ֆյուրին ցանկանում էր ռևանշի հնարավորություն տալ՝ բացարձակ չմտածելով 2008թ. Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի՝ Ուայդերի գոյության մասին: Որոշ ժամանակ անց նրա հղի կինը կորցրեց երեխային, այնուհետև հորեղբայրը մահացավ, իսկ անպարտելի բրիտանացին դեպրեսիայի մեջ ընկավ և 2 տարի անհայտացավ բռնցքամարտի աշխարհից:

Ոչ մի նշանակություն չունի, որ առճակատումը միայն մեկ վարկածով գոտու համար է լինելու (մյուս 3-ը պատկանում են մեկ այլ բրիտանացու՝ Էնտոնի Ջոշուային), գլխավորը մեկն է՝ հանդիպում են դիվիզիոնի 3 ուժեղագույններից 2-ը, որոնք չգիտեն՝ ինչ է պարտությունը: Ուայդերը 40 հաղթանակ ունի, Ֆյուրին՝ 27:

Հիշեցնենք, որ մենամարտը սկսվելու է դեկտեմբերի 2-ին Երևանի ժամանակով 6:00-ին:

Հավելենք, որ մենամարտելու համար ամերիկացին կստանա 14 մլն դոլլար, իսկ բրիտանացին՝ 10 մլն: Հաղթողը կհանդիպի Ջոշուայի հետ 2019 թվականին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: