Գենադի Գոլովկինը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վանես Մարտիրոսյանին (տեսանյութ)

06 Մայիսի 2018 08:14
Գենադի Գոլովկինը 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկեց Վանես Մարտիրոսյանին (տեսանյութ)

Կարսոնի StubHub արենայում (Կալիֆորնիա նահանգ, ԱՄՆ) ավարտվեց բռնցքամարտի երեկոն, որի գլխավոր իրադարձությունը Գենադի Գոլովկին (37-0-1, 33 նոկաուտ) - Վանես Մարտիրոսյան (36-3-1, 21 նոկաուտ) միջին քաշային կարգի WBC, WBA, IBO և WBC (հատուկ գոտի) չեմպիոնական գոտիների համար մենամարտն էր:

Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանն ընդամենը 1.5 ռաունդ դիմադրեց ղազախ մրցակցին: Գոլովկինը 2-րդ ռաունդի միջնամասում ձեռնարկած գրոհով նոկաուտի ենթարկեց Մարտիրոսյանին՝ 19-րդ անգամ պաշտպանելով WBA վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը:

Այսպիսով, Վանես Մարտիրոսյանը կրեց իր կարիերայի 4-րդ պարտությունը: Գենադի Գոլովկին շարունակում է մնալ անպարտելի՝ 38 հաղթանակ, 34 նոկաուտ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: