Արթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հայացքների մենամարտ են անցկացրել

26 Ապրիլի 2018 17:00
Արթուր Աբրահամն ու Պատրիկ Նիլսենը հայացքների մենամարտ են անցկացրել

Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքում տեղի է ունեցել պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի (46-6-0, 30 նոկաուտ) և դանիացի Պատրիկ Նիլսենի (29-2, 14 նոկաուտ) միջև կայանալիք մենամարտի մամուլի ասուլիսը։

Կողմերը խոսել են առաջիկա մենամարտի մասին և անցկացրել են հայացքների մենամարտ: Աբրահամ - Նիլսեն մենամարտը կկայանա ապրիլի 28-ին՝ Օֆենբուրգի «Բադեն Արենա» մարզապալատում:

Նշենք, որ 38-ամյա Աբրահամն իր վերջին մենամարտն անցկացրել է 2017 թվականի հունիսին՝ Քրիս Յուբենքի հետ: Հայ բռնցքամարտիկն այդ մենամարտում միավորներով պարտություն էր կրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: