Գոլովկինը հրեշ է, բայց նա դեռ չգիտի, թե ինչ եմ պատրաստել իր համար. Վանես Մարտիրոսյան

24 Ապրիլի 2018 19:34
Գոլովկինը հրեշ է, բայց նա դեռ չգիտի, թե ինչ եմ պատրաստել իր համար. Վանես Մարտիրոսյան

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մայիսի 5-ին մենամարտ կանցկացնի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF, IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ:

Մարտրիոսյանը խոսել է մենամարտի և իր հաղթելու շանսերի մասին.

«Շատերն են ասում, որ նոկաուտով հաղթող բռնցքամարտիկը նոկաուտով էլ պարտվում է: Հարգում եմ Գոլովկինին, սակայն եթե նա այդքան անթերի է, ապա ինչու՞ նոկաուտով չի հաղթել բոլոր մենամարտերում: Իհարկե, նրան հաղթել հնարավոր է: Ճիշտ է, նա հրեշ է, բայց չգիտի, թե ինչ եմ պատրաստել նրա համար:

Երկու շաբաթ առաջ կնոջս հետ բռնցքամարտ էի դիտում և նրան հարցրեցի, թե ով է իր սիրելի բռնցքամարտիկը: Իհարկե, սկզբից կինս տվեց իմ անունը, բայց հետո ասացի, որ ընտրի ուրիշին, և նա ասաց, որ իրեն դուր է գալիս Գոլովկինը: Այնպես որ, պետք է անպայման հաղթեմ Գոլովկինին»,- Վանես Մարիտոսյանի խոսքերն է մեջբերում Allboxing.ru-ն:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: