Վանես Մարտիրոսյանը մենամարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ

11 Ապրիլի 2018 16:57
Վանես Մարտիրոսյանը մենամարտ կանցկացնի աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինի հետ

Ամերիկահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Գոլովկինի հետ։ Այդ մասին հայ մարզիկը հայտնել է իր Instagram-ի էջում:

Մենամարտի օրը դեռ հայտնի չէ, բայց լուրեր են պտտվում, որ այն կարող է տեղի ունենալ մայիսի 5-ին:

Հիշեցնենք, որ Վանես Մարտիրոսյանն իր վերջին մենամարտն անցկացրել է 2016 թվականին և պարտություն է կրել:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: