Կարծում եմ՝ 2-3 մենամարտ էլ կանցկացնեմ և կավարտեմ կարիերաս. Արթուր Աբրահամ

11 Փետրվարի 2018 16:00
Կարծում եմ՝ 2-3 մենամարտ էլ կանցկացնեմ և կավարտեմ կարիերաս. Արթուր Աբրահամ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամն անձնական գործերով եկել է Երևան և այստեղ կմնա մեկ շաբաթ:

Անվանի բռնցքամարտիկը ներկա է գտնվել բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության եզրափակիչ մենամարտերին:

«Բավականին երկար ժամանակ ռինգում չեմ եղել: Դադար էինք տվել: Հանգստանում էի: Շատ շուտով սկսելու եմ նախապատրաստվել հաջորդ մենամարտին, որը կայանալու է ապրիլի 28-ին, բայց մրցակիցս դեռ հայտնի չէ»:

38-ամյա Աբրահամը արդեն մտածում է պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին.

«Ինձ թվում է՝ երկու-երեք մենամարտից հետո ես էլ կավարտեմ ակտիվ կարիերաս, բայց սպորտից չեմ հեռանա: Հնարավոր է՝ բռնցքամարտի մենեջեր լինեմ, զբաղվեմ իմ անձնական գործերով», - Աբրահամի խոսքերն է մեջբերում ՀԱՕԿ պաշտոնական կայքը:

Լուսանկարը՝ ՀԱՕԿ պաշտոնական կայքի


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: