Մահացել է ՀԱՕԿ հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը

18 Օգոստոսի 2019 14:15
Մահացել է ՀԱՕԿ հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը

Կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Ցավով տեղեկացնում ենք, որ երկարատև հիվանդությունից հետո, 74 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր նախագահ Ռուբեն Հակոբյանը:

Անգնահատելի է նրա ավանդը ՀԱՕԿ-ի ստեղծման և զարգացման մեջ:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ողջ անձնակազմը ցավակցում է Հակոբյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: Մաղթում նրանց ուժ, ամրություն», - ասված է ՀԱՕԿ-ի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: