Կրիշտիանուի մենիշխանությունը. ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

10 Հունիսի 2019 18:09
Կրիշտիանուի մենիշխանությունը. ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի լավագույն 3 գոլերը (տեսանյութ)

ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ամփոփել է Ազգերի լիգայի լավագույն գոլը պարզելու քվեարկության արդյունքները:

Հատկանշական է, որ 3 հորիզոնականն էլ զբաղեցրել են Կրիշտիանու Ռոնալդուի գոլերը: Կիսաեզրափակչում պորտուգալացին հեթ-տրիկ էր ձևակերպել Շվեյցարիայի դարպասը:

4-րդ տեղում Հոլանդիայի պաշտպան Մատեյս դե Լիգտի՝ Անգլիայի դեմ խաղում հեղինակած գոլն է:

Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Պորտուգալիան նվազագույն հաշվով հաղթել էր Հոլանդիային ու նվաճել գավաթը:

 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: