Որոշ երկրպագուներ համացանցում ծաղրել են Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով, նրանց կարծիքով, հիասթափված է եղել, որ Ազգերի լիգայի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը տվել են Բերնանդու Սիլվային:
Նախօրեին Պորտուգալիան հաղթեց մրցաշարում, որի լավագույն խաղացող ճանաչվեց Բերնարդու Սիլվան՝ չնայած կիսաեզրափակիչ խաղում Ռոնալդուի հեթ-տրիկին:
Երկրպագուներին թվացել է, որ Կրիշտիանուն բավական սառնությամբ է ընդունել Սիլվայի՝ լավագույնը լինելու նորությունը:
«Նայե՛ք, թե որքան երջանիկ էր «առաջատարը», երբ Սիլվային հայտարարեցին», - գրել է ֆուտբոլասերներից մեկը:
«Արցունքներ աչքերին, հահահա», - գրել է մեկ այլ երկրպագու: