Վան դեր Վարտը գիտի, թե ինչպես հոլանդացիները կարող են կանգնեցնել Ռոնալդուին

09 Հունիսի 2019 14:56
Վան դեր Վարտը գիտի, թե ինչպես հոլանդացիները կարող են կանգնեցնել Ռոնալդուին

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռաֆայել Վան դեր Վարտը խոսել է Ազգերի Լիգայի եզրափակչի մասին, որում իր ազգային ընտրանին ուժերը կչափի Պորտուգալիայի հետ:

«Հոլանդիան պատրաստ է տիտղոսը նվաճելուն: Այժմ մեր թիմում կան և՛ փորձառու խաղացողներ, և՛ տաղանդավոր նոր սերունդ: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, նրան կարելի է կանգնեցնել միայն թիմային խաղի շնորհիվ: Անհատական հսկողությունը չի աշխատի»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում NOS-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպումը կայանալու է այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: