Եվրո-2020. Ուկրաինան ջախջախեց Սերբիային, Իսպանիան 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութեր)

08 Հունիսի 2019 00:41
Եվրո-2020. Ուկրաինան ջախջախեց Սերբիային, Իսպանիան 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց (տեսանյութեր)

Եվրո-2020-ի ընտրական փուլի 3-րդ տուրի շրջանակում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս 4:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Ֆարերյան կղզիների ընտրանու նկատմամբ:

Իսպանացիների կազմում աչքի ընկան Սերխիո Ռամոսը, Խեսուս Նավասը և Խոսե Գայան: Տանտերերի կազմում՝ Կլիմենտ Օլսենը և Թեյթուր Գեստսոնը(ինքնագոլ):

Այսպիսով, Իսպանիան 9 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել F խմբի մրցաշարային աղյուսակը:

Ֆարերյան կղզիներ - Իսպանիա՝ 1:4

Զուգահեռաբար Ուկրանիայի ընտրանին սեփական հարկի տակ անակնկալ կերպով 5 անպատասխան գնդակ ուղարկեց Սերբիայի ընտրանու դարպասը:

Դուբլի հեղինակ դարձան Վիկտոր Ցիգանկովը և Եվգենի Կոնոպլանկան: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Ռոման Յարեմչուկը:

Այս հաղթանակից հետո ուկրաինացիները 7 միավորով գլխավորում են B խմբի մրցաշարային աղյուսակը: 

Ուկրաինա - Սերբիա՝ 5:0  


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: