Երիտասարդներին տեղ տալը չպետք է լինի արհեստական կերպով. Գյուլբուդաղյանց

07 Հունիսի 2019 18:45
Երիտասարդներին տեղ տալը չպետք է լինի արհեստական կերպով. Գյուլբուդաղյանց

Այսօր Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մամուլի ասուլիսը Ազգերի Լիգայի Լիխտենշտեյնի ընտրանու դեմ խաղին ընդառաջ: 

«Արմեն Համբարձումյանի մոտ մեծ առաջընթաց կա: Նա խելացի ֆուտբոլիստ է, տեխնիկապես լավ պատրաստված, այդ պատճառով էլ նրանք հավաքական ենք հրավիրել: 

Թիմում կա վնասվածք ունեցող 1-2 ֆուտբոլիստ: Հույս ունենք, որ մինչ խաղը նրանք արդեն պատրաստ կլինեն: 

Գիտենք, որ Լիխտենշտեյնի մոտ մարզիչ է փոխվել: Կարելի է ասել, որ մարտավարություն և խաղաոճ է փոխվել: Շատ կազմակերպված թիմ է, պայքարում է մինչև վերջ: Լավ թիմի տպավորություն է թողել: 

Եթե նայենք իմ անցած ճանապարհին՝ այո՛, ես երիտասարդներին մեծ տեղ եմ տալիս: Բայց միշտ կրկնել եմ, որ դա չպետք է լինի արհեստական կերպով: Հասունացել են 1-3 ֆուտբոլիստներ, ովքեր արդեն կարող են ընդգրկվել թե՛ հիմնական կազմում, թե՛ փոխարինման մտնել: Իսկ կազմը մենք կորոշենք վաղը: 

Արաս Օզբիլիսը երբ մնաց առանց թիմի, նա այդ օրվանից անհատապես մարզվում է: Հուսով ենք, որ նա օգտակար կլինի մեր ընտրանուն: Յուրա Մովսիսյանը բուժվում է Լեհաստանում, նա հրավերներ ունի երկու տեղից, դեռ քննարկման փուլում է: 

Գևորգ Ղազարյանը ևս հրավերներ ունի, սակայն ուզում է խաղալ Պորտուգալիայում: Նրանք ավելի շատ կենտրոնացած են այս երկու խաղի վրա: 

Մարկոսը մեծ նվիրվածությամբ մարզվում է, նա օգոստոս-սեպտեմբեր ամսին կվերադառնա խաղադաշտ», - ասել է 52-ամյա մասնագետը: 

Հիշեցնենք, որ Հայաստան - Լիխտենշտեյն խաղը կայանալու է վաղը Երևանի ժամանակով 20:00-ին: 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: