Ազգերի լիգա. հայտնի է, թե ով է սպասարկելու Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը

07 Հունիսի 2019 16:16
Ազգերի լիգա. հայտնի է, թե ով է սպասարկելու Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակիչ հանդիպումը

 Ազգերի լիգայի եզրափակիչ հանդիպումը սպասարկելու է իսպանական մրցավարական անձնակազմը, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Աղբյուրի հաղորդմամբ, Պորտուգալիա - Հոլանդիա եզրափակչի գլխավոր մրցավարը լինելու է Ալբերտո Ունդիանո Մալենկոն: Եզրերում նրան կօգնեն Ռոբերտո Ալոնսոն ու Խուան Յուստեն: 4-րդ պաշտոնյան կլինի Անտոնիո Մատեու Լաոսը: VAR-ի անձնակազմը կղեկավարեն Ալեխանդրո Էրնանդեսն ու Խուան Մարտինեսը:

Նշվում է, որ այդ հանդիպումը վերջինը կլինի իսպանացի մրցավարի պրոֆեսիոնալ կարիերայում:

Պորտուգալիա - Հոլանդիա հանդիպումը կայանալու է հունիսի 9-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալենկոն սպասարկել էր նաև Հայաստանի գավաթի եզրափակիչը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: