Լովրենը պատժվեց Ռամոսին վիրավորելու համար

11 Հունվարի 2019 19:26
Լովրենը պատժվեց Ռամոսին վիրավորելու համար

ՈՒԵՖԱ-ն մեկ խաղով որակազրկեց Խորվաթիայի հավաքականի ու «Լիվերպուլ»-ի պաշտպան Դեյան Լովրենին՝ Խորվաթիա - Իսպանիա հանդիպումից հետո խորվաթ ֆուտբոլիստի՝ Ռամոսին ուղղված վիրավորական մեկնաբանությունների համար:

«3-2: Դե հիմա կարող ես դուրս գալ ու խոսել, վախկո՛տ»,- ասել էր Լովրենը թվիթերյան էջում հրախարակած տեսանյութում:

Նշվում է, որ պաշտպանը բաց կթողնի Խորվաթիայի հավաքականի առաջիկա հանդիպումը, սակայն «Լիվերպուլ»-ի կազմում կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայում կայանալիք՝ «Բավարիա»-ի դեմ խաղին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի շրջանակում կայացած՝ Խորվաթիա - Իսպանիա հանդիպումը ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: