Ազգերի լիգա. Շվեդիան Ռուսաստանի ձեռքից «խլեց» փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը, այլ արդյունքներ (տեսանյութ)

21 Նոյեմբերի 2018 01:38
Ազգերի լիգա. Շվեդիան Ռուսաստանի ձեռքից «խլեց» փլեյ-օֆֆ փուլի ուղեգիրը, այլ արդյունքներ (տեսանյութ)

Կայացավ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին 7 հանդիպումները:

Շվեդիայի հավաքականը սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ռուսաստանի ընտրանու դարպասը և անչափ կարևոր հաղթանակ տոնեց:

Տանտերերի կազմում աչքի ընկան Լինդելոֆը և Բերգը:

Այսպիսով, Շվեդիան ու Ռուսաստանը վերջնական արդյունքում վաստակեցին 7 միավոր, սակայն շվեդները լրացուցիչ ցուցանիշով դարձան խմբի հաղթող ու դուրս եկան փլեյ-օֆֆ փուլ:

Շվեդիա - Ռուսաստան՝ 2:0 

Պորտուգալիայի ընտրանին, որը վաղուց ապահովել էր իր տեղը փլեյ-օֆֆում տանը ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հավաքականի հետ:

Եվրոպայի գործող չեմպիոնի կազմում աչքի ընկավ Անդրե Սիլվան, իսկ հյուրերի կազմում՝ Արկադիուշ Միլիկը:

Պորտուգալիա - Լեհաստան՝ 1:1

Բերնարդ Շալանդի գլխավորած Կոսովոյի հավաքականը վերջին տուրում տանը 4:0 հաշվով ջախջախեց Ադրբեջանի հավաքականին և դուրս եկավ փլեյ-օֆֆ փուլ:

Կոսովո - Ադրբեջան՝ 4:0

Այլ արդյունքներ՝

Մոնտենեգրո - Ռումինիա՝ 0:1

Շոտլանդիա - Իսրայել՝ 3:2

Սերբիա - Լիտվա՝ 4:1

Մալթա - Ֆարերյան Կղզիներ՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: