Լուկա Մոդրիչի ճեպազրույցը` Իսպանիայի հավաքականին հաղթելուց հետո

18 Նոյեմբերի 2018 14:16
Լուկա Մոդրիչի ճեպազրույցը` Իսպանիայի հավաքականին հաղթելուց հետո

Ազգերի լիգայի 5-րդ տուրի՝ Խորվաթիա - Իսպանիա հանդիպումից հետո միքս գոտում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում տանտերերի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մի քանի հարցերի շուրջ մեկնաբանություններ է տվել.  

Սեբալյոսի հետ կապված դրվագի մասին.
-Նման դրվագները ֆուտբոլի մի մասն են կազմում և մնում են խաղադաշտի սահմաններում: Յուրաքանչյուրս մեր երկրի համար ենք հանդես գալիս: Հանդիպումից հետո մենք շփվել ենք և ոչ մի խնդիր չկա:

Մարզավիճակի մասին.
-Խաղից խաղ՝ ինձ ավելի լավ եմ զգում: Մունդիալից հետո օրինաաչափ էր, որ միջմրցաշրջանային պատրաստությունս թերի պետք է լինի: Հիմա ես ինձ ավելի լավ եմ զգում ֆիզիկական պատրաստվածության տեսանկյունից:

Սոլարիի հետ աշխատանքի մասին.
-Նրա գալուց հետո մեր գործերը սկսեցին լավ ընթանալ: Հույս ունեմ՝ կշարունակենք նույն տեմպով և ավելի կբարելավենք մեր դիրքերը իսպանիայի առաջնությունում:

«Ոսկե գնդակը» նվաճելու մասին.
Տեսնենք՝ ինչ կստացվի: Ինձ համար մեծ պատիվ է, որ պայքարում եմ այդ մրցանակի համար: Եթե ստանամ այն՝ հիանալի կլինի, եթե ոչ՝ միևնույնն է, սա իմ կարիերայի լավագույն տարին էր:

Հավելենք, որ Խորվաթիա - Իսպանիա հանդիպումը ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 3:2 հաշվով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: