Ազգերի լիգա. Թուրքիան պարտվեց Շվեդիային, Ադրբեջանն ու Կոսովոն հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

17 Նոյեմբերի 2018 22:53
Ազգերի լիգա. Թուրքիան պարտվեց Շվեդիային, Ադրբեջանն ու Կոսովոն հաղթանակներ տոնեցին (տեսանյութ)

Ազգերի լիգայի խաղարկության 5-րդ տուրի շրջանակում Թուրքիայի ընտրանին սեփական հարկի ներքո նվազագույն հաշվով պարտվեց Շվեդիայի հավաքականին:

Հյուրերի կազմում 71-րդ րոպեին 11-մետրոնցի օգնությամբ հաղթական գոլի հեղինակ դարձավ ավագ Անդրեաս Գրանկվիստը:

Այսպիսով, այս խաղից հետո խմբում առաջատարը շարունակում է մնալ Ռուսաստանը՝ 7 միավորով, իսկ Շվեդիան ու Թուրքիան 4 և 3 միավորով համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերում են:

Թուրքիա - Շվեդիա՝ 0:1

Զուգահեռ տեղի ունեցավ նաև D դիվիզիոնի 3-րդ խմբի երկու հանդիպում:

Ադրբեջանի հավաքականը սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ֆարերյան կղզիների ընտրանու դարպասը:

Կոսովոյի ընտրանին իր հերթին արտագնա խաղում 5:0 հաշվով ջախջախեց Մալթայի ընտրանուն:

Այսպիսով, խմբում վիճակը շարունակում է մնալ նույնը. Կոսովոն առաջատարն է 11 միավորով, իսկ Ադրբեջանը՝ 9 միավորով երկրորդն է:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: