Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական

08 Նոյեմբերի 2018 19:13
Ռոնալդուն չի հրավիրվել Պորտուգալիայի հավաքական

Սպասվում էր, որ «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհրավիրվի իր երկրի հավաքական՝ մասնակցելու «Ազգերի լիգա»-ի վերջին տուրի՝ Իտալիայի հավաքականի դեմ հանդիպմանը:

Սակայն թիմի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշի կողմից հրապարակված հայտացուցակում պորտուգալացու անունը չկա: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ 33-ամյա ֆուտբոլիստի մեկնարկը հավաքականում եղել է 2003 թվականին Ղազախստանի հավաքականի դեմ խաղում:

Եվրոպայի չեմպիոնը Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել 154 հանդիպում՝ դառնալով 85 գոլի հեղինակ:
2018 թվական Աշխարհի առաջնությունից հետո Ռոնալդուն հավաքականում դեռևս խաղ չի անցկացրել:

Հավելենք, որ Իտալիա - Պորտուգալիա հանդիպումը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին Երևանի ժամանակով 23:45-ին:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: