Ազգերի լիգա. Ռուսաստանն ուժեղ գտնվեց Թուրքիայից, Ադրբեջանը չկարողացավ հաղթել Մալթային (տեսանյութ)

14 Հոկտեմբերի 2018 21:54
Ազգերի լիգա. Ռուսաստանն ուժեղ գտնվեց Թուրքիայից, Ադրբեջանը չկարողացավ հաղթել Մալթային (տեսանյութ)

Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի շրջանակում կայացան մի քանի հանդիպումներ:

B դիվիզիոնի 2-րդ խմբում Ռուսաստանի հավաքականը սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը:

Տանտերերի կազմում աչքի ընկան Ռոման Նոյշտեդտերն ու Դենիս Չերիշևը:

Ռուսաստան - Թուրքիա՝ 2:0
1:0՝ Նոյշտեդտեր (20'), 2:0` Չերիշև (78')

D դիվիզիոնի 4-րդ խմբում Ադրբեջանի հավաքականը տանը մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Մալթայի ընտրանու հետ:

Ադրբեջան - Մալթա՝ 1:1

Խմբի մյուս խաղում առաջատար Կոսովոյի ընտրանին նույնպես ոչ-ոքի խաղաց՝ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ: 

Կոսովո - Ֆարերյան կղզիներ՝ 1:1


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: