Երբ հավաքականի մարզաշապիկն ես հագնում, այլ տրամադրվածությամբ ես խաղում. Հարոյան

12 Հոկտեմբերի 2018 17:40
Երբ հավաքականի մարզաշապիկն ես հագնում, այլ տրամադրվածությամբ ես խաղում. Հարոյան

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է Ազգերի Լիգայի՝ Ջիբրալթարի ընտրանու դեմ խաղի մասին:

«Մեզ դժվար խաղ է սպասվում: Նման հանդիպումը, երբ մրցակիցը խաղում է հակագրոհների վրա, դժվար է գնդակով թիմի համար:

Սակայն մենք լիովին պատրաստ ենք, ուսումնասիրել ենք և ուղղակի կենտրոնացվածության խնդիր է, պետք է կենտրոնացած ու պատրաստ լինել:

Ինչ վերաբերում է Յուրա Մովսիսյանին, ապա մենք բոլորս էլ ուրախ ենք, որ նա վերադարձել է: Բոլորս էլ գիտենք, թե նա ինչպիսի ֆուտբոլիստ է:

Ուրիշ տրամադրվածությամբ ես հավաքականում ֆուտբոլ խաղում: Կապ չունի, թե դու քո թիմում քանի խաղ չես խաղացել կամ մարզավիճակդ մի քիչ այն չէ, բայց երբ մարզաշապիկն ես հագնում, այլ տրամադրվածությամբ ես խաղում:

Ինձ թվում է՝ միայն ամենալավը կարելի է սպասել Յուրայից», - ասել է 26-ամյա խաղացողը:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: