Ազգերի Լիգա. Իսպանիան ընդդեմ Խորվաթիայի և խաղային օրվա մյուս հանդիպումները. ազդագիր

11 Սեպտեմբերի 2018 11:51
Ազգերի Լիգա. Իսպանիան ընդդեմ Խորվաթիայի և խաղային օրվա մյուս հանդիպումները. ազդագիր

Այսօր տեղիի ունեցող հանդիպումներով կավարտվի Ազգերի Լիգայի խաղարկության 2-րդ տուրը: Խաղային օրվա ամենասպասվածը Էլչեում նախատեսված Իսպանիա-Խորվաթիա հանդիպումն է: Իսպանացիներն առաջին տուրում հաղթեցին Անգլիայի ընտրանուն և եթե այսօր ևս նրանց հաջողվի հաղթանակ տոնել, ապա դա կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու շատ մեծ հայտ կլինի:

Ուշադրության է արժանի նաև Մունդիալի մասնակիցների՝ Իսլանդիայի և Բելգիայի հավաքականների հանդիպումը A դիվիզիոնի 2-րդ խմբում:

Խաղային օրվա ամբողջական ցանկն ունի հետևյալ տեսքը.

22.45 - Իսլանդիա - Բելգիա - A/2

22.45 - Իսպանիա - Խորվաթիա - A/4

22.45 - Բոսնիա և Հերցեգովիան - Ավստրիա - B/3

22.45 - Ֆինլանդիա - Էստոնիա - C/2

22.45 - Հունգարիա - Հունաստան - C/2

22.45 - Մոլդովա - Բելառուս - D/2

22.45 - Սան Մարինո - Լյուքսեմբուրգ - D/2

Խաղերի սկիզբը՝ Երևանի ժամանակով:


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: