Ազգերի լիգա. Պորտուգալիան ուժեղ գտնվեց Իտալիայից, Ադրբեջանը կրկին միավորներ կորցրեց, այլ արդյունքեր (տեսանյութ)

11 Սեպտեմբերի 2018 00:42
Ազգերի լիգա. Պորտուգալիան ուժեղ գտնվեց Իտալիայից, Ադրբեջանը կրկին միավորներ կորցրեց, այլ արդյունքեր (տեսանյութ)

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

A դիվիզիոնի երրորդ խմբում Պորտուգալիայի ընտրանին տանը նվազագույն հաշվով առավելության հասավ Իտալիայի հավաքականի նկատմամբ:

Պորտուգալիա - Իտալիա՝ 1:0
1:0՝ Ա. Սիլվա (48՛)

B դիվիզիոնի երկրորդ խմբում Թուրիքիայի հավաքականը հյուրընկալվելիս 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնեց Շվեդիայի ընտրանու նկատմամբ:

Շվեդիա - Թուրքիա՝ 2:3
1:0՝ Տելին (35՛), 2:0՝ Կլասոն, 2:1՝ Չալխանօղլու, 2:2, 2:3՝ Ակբաբա (88',90')

C դիվիզիոնի առաջին խմբում Շոտլանդիայի ընտրանին սեփական հարկի ներքո 2 անպատասխան գնդակ ուղարկեց Ալբանիայի հավաքականի դարպասը:

Շոտլանդիա - Ալբանիա՝ 2:0
1:0՝ Ջիմսիթի (47',ինքնագոլ), 2:0՝ Նեյսմիթ (68՛)

Չորրորդ խմբում առաջատար Սերբիայի ընտրանին գոլառատ խաղում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի հետ, իսկ Չեռնոգորիան վստահ 2:0 հաշվով հաղթեց Լիտվային:

Սերբիա - Ռումինիա՝ 2:2
1:0՝ Միտրովիչ (26՛), 1:1՝ Ստանչու (48', 11-մ.), 2:1՝ Միտրովիչ (63'), 2:2` Ցուկուդյան (68՛)

Չեռնոգորիա - Լիտվա՝ 2:0
1:0՝ Սավիչ (34'), 2:0` Յանկովիչ (36')

D դիվիզիոնի առաջին խմբում Անդորան տանը միավորները կիսեց Ղազախստանի հետ:

Անդորա - Ղազախստան՝ 1:1

Երրորդ խմբում Ադրբեջանը հյուրընկալվելիս չկարողացավ հաղթել Մալթային, իսկ Կոսովոն 2:0 հաշվով հաղթեց Ֆարերյան կղզիներին:

Մալթա - Ադրբեջան՝ 1:1

Կոսովո - Ֆարերյան կղզիներ՝ 2:0 


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: