Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն խոսել է Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Խորվաթիայի ընտրանու դեմ առաջիկա խաղի մասին: Բացի այդ իսպանացին կարծիք է հայտնել աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ:
«Խորվաթիայի ընտրանում կարող եմ առանձնացնել Մոդրիչին ու Ռակիտիչին: Նրանք արժանի են անհատական մրցանակների, սակայն, եթե լավագույն ֆուտբոլիստի մասին խոսեմ, ապա միայն Մեսսիի անունը կտամ: Նա բոլորից մեկ գլուխ բարձր է:
Մեր մարտավարության մասին որևէ բան չեմ ասի, քանի որ չեմ ցանկանում հուշել Դալիչին: Նրանց խաղը տեսել եմ Մունդիալ-2018-ում: Նրանք բավականին բարձրակարգ խաղացողներ ունեն»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը: