Ազգերի լիգա. Իտալիան խուսափեց պարտությունից, Ռուսաստանն ուժեղ գտնվեց Թուրքիայից, այլ արդյունքներ (տեսանյութեր)

08 Սեպտեմբերի 2018 00:44
Ազգերի լիգա. Իտալիան խուսափեց պարտությունից, Ռուսաստանն ուժեղ գտնվեց Թուրքիայից, այլ արդյունքներ (տեսանյութեր)

Ազգերի լիգայի խմբային փուլի շրջանակում կայացան մի շարք հանդիպումներ:

A դիվիզիոնի 3-րդ խմբի առաջին տուրում Իտալիայի հավաքականը տանը մեծ դժվարությամբ ոչ-ոքի խաղաց Լեհաստանի հավաքականի հետ:

Խաղի հաշիվը 40-րդ րոպեին բացել է հյուրերի կիսապաշտպան Պյոտր Զիելինսկին: 76-րդ րոպեին պատասխան գնդակը 11-մետրանոցից խփել է Ժորժինյոն: 

Իտալիա - Լեհաստան՝ 1:1
1:0՝ Զիելինսկի (40'), 1:1` Ժորժինյո (76', 11-մ.)

B դիվիզիոնի 2-րդ խմբում Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 2:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Թուրքիայի ընտրանու նկատմամբ:

Թուրքիա - Ռուսաստան՝ 1:2
0:1՝ Չերիշև (13'), 1:1` Ազիզ (41՛), 1:2՝ Ձյուբա (49')

C դիվիզիոնի առաջին խմբում Ալբանիայի ընտրանին տանը նվազագույն հաշվով հաղթեց Իսրայելի հավաականին:

Ալբանիա - Իսրաել՝ 1:0
1:0՝ Ջակա (55')

Չորրորդ խմբում Սերբիայի հավաքականը Դուսան Տադիչի 11-մետրանոցից խփած գոլի շնորհիվ հաղթեց Լիտվայի ընտրանուն: 

Լիտվա - Սերբիա՝ 0:1
0:1՝ Տադիչ (38՛, 11-մ.)

Զուգահեռ խաղում Ռումինիայի ընտրանին սեփական հարկի ներքո գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Մոնտենեգրոյի հավաքականի հետ:

Ռումինիա - Մոնտենեգրո՝ 0:0

D դիվիզիոնի երրորդ խմբում Ադրբեջանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Կոսովոյի հետ, իսկ Ֆարերյան կղզիների հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Մալթայի ընտրանուն:

Ֆարերյան կղզիներ - Մալթա՝ 3:1
1:0՝ Էդմունդսոն (31'), 2:0՝ Ջոենսեն (38'), 2:1՝ Միֆսուդ (42'), 3:1՝ Հանսոն (52')


Մեր լրահոսին կարող եք հետևել նաև Telegram-ում:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: