Հայտնի է, թե ով է սպասարկելու Մունդիալ-2018-ի եզրափակիչը

12 Հուլիսի 2018 22:40
Հայտնի է, թե ով է սպասարկելու Մունդիալ-2018-ի եզրափակիչը

Մունդիալ-2018-ի եզրափակչի՝ Ֆրանսիա - Խորվաթիա խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Նեստոր Պիտանան։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Մրցավարական անձնակազմում են Էրնան Մայդանան, Խուան Բելատին, Էրվին Զեյնստրան և Բյորն Կույպերսը։ Նշենք, որ 43-ամյա Պիտանան առաջին անգամ է սպասարկելու եզրափակչի հանդիպում։

Հիշեցնենք, որ Նեստոր Պիտանան սպասարկել է նաև Մունդիալ-2018-ի բացման՝ Ռուսաստան - Սաուդյան Արաբիա հանդիպումը։

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: