Պերիշիչն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Մունդիալ-2018-ի եզրափակիչ խաղին

12 Հուլիսի 2018 19:08
Պերիշիչն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Մունդիալ-2018-ի եզրափակիչ խաղին

Խորվաթիայի հավաքականը Մունդիալ-2018-ի եզրափակիչ խաղում կարող է կորցնել իր առանցքային ֆուտբոլիստներից մեկին:

Ինչպես տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները, կիսաեզրափակչի Անգլիայի դեմ խաղում խորվաթների պաշտպան Իվան Պերիշիչը վնասվածք է ստացել և հանդիպումից անմիջապես հետո տեղափոխվել է հիվանդանոց:

Նախնական տեղեկություններով 29-ամյա ֆուտբոլիստը վնասել է ծունկը: Վնասվածքի լրջության և ապաքինման ժամկետների մասին առայժմ տեղեկություններ չեն հրապարակվում:

Նշենք, որ կիրակի օրը՝ հուլիսի 15-ին. Խորվաթիայի հավաքականը Մունդիալ-2018-ի եզրափակչում կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: