Դիդյե Դեշամը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

11 Հուլիսի 2018 21:46
Դիդյե Դեշամը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը յուրահատուկ ցուցանիշ է գրանցել: Այս մասին հաղորդում է Opta-ն:

49-ամյա մարզիչը միակն է, ով կարողացել է իր գլխավորած ընտրանու հետ 2 անգամ դուրս գալ խոշոր մրցաշարի եզրափակիչ:

2016 թվականին Դեշամի գլխավորությամբ Ֆրանսիան դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, որտեղ նվազագույն հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայից: 

Ներկայումս Ռուսաստանում ընթացող Մունդիալ-2018-ում էլ Ֆրանսիան արդեն եզրափակչի ուղեգիր է նվաճել, որտեղ կմրցի Խորվաթիա - Անգլիա զույգի հաղթողի հետ:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: