Կաֆուն ասել է, թե որ հավաքականն է Մունդիալ-2018-ի ֆավորիտը

11 Հուլիսի 2018 16:05
Կաֆուն ասել է, թե որ հավաքականն է Մունդիալ-2018-ի ֆավորիտը

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ»-ից «Յուվենթուս» տեղափոխության մասին, ինչպես նաև կանխատեսել Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության ելքը: 

«Ռոնալդուն ներկա պահին աշխարհի ուժեղագույն ֆուտբոլիստն է: Վստահ եմ, որ նա կկարողանա նույնչափ հաջող հանդես գալ Իտալիայում, որքան մինչ այդ եղել է Իսպանիայի առաջնությունում: 
 
Արդյոք նա կօգնի՞ «Յուվենթուս»-ին հաղթել Չեմպիոնների լիգայում: Ինչու՞ ոչ, նա դրա համար ամեն ինչ ունի: 
 
Ո՞ր հավաքականը կհաղթի աշխարհի առաջնությունում: Շատ դժվար է նախօրոք գուշակելը: Սակայն Ֆրանսիան ամենաուժեղ ֆուտբոլն է ցուցադրում, այդ պատճառով կանխատեսում եմ այդ ընտրանու վերջնական հաղթանակը», - աշխարհի կրկնակի չեմպիոնի խոսքերն է փոխանցում Sport24.ru-ն:
Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: