Մունդիալ-2018. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Բելգիային և եզրափակչում կպայքարի աշխարհի գավաթի համար (տեսանյութ)

10 Հուլիսի 2018 23:55
Մունդիալ-2018. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Բելգիային և եզրափակչում կպայքարի աշխարհի գավաթի համար (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց Մունդիալ-2018-ի կիսաեզրափակչի Ֆրանսիա - Բելգիա հանդիպումը: Վճռորոշ խաղում ավելի ուժեղ գտնվեցին ֆրանսիացիները, ովքեր 1:0 հաշվով հաղթեցին Բելգիայի ընտրանուն:

Հանդիպման միակ և հաղթական գոլը 51-րդ րոպեին Անտուան Գրիզմանի փոխանցումից հետո հեղինակեց Սամուել Ումտիտին:

Նշենք, որ եզրափակչում Ֆրանսիայի հավաքականը կմրցի վաղը կայանալիք Խորվաթիա - Անգլիա հանդիպման հաղթողի հետ:

Ֆրանսիա - Անգլիա՝ 1:0
1:0՝ Ումտիտի (51')

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: