Մոուրինյոն կանխատեսել է Մունդիալ-2018-ի եզրափակիչը (տեսանյութ)

13 Հունիսի 2018 18:50
Մոուրինյոն կանխատեսել է Մունդիալ-2018-ի եզրափակիչը (տեսանյութ)

«Ման. Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կիսվել է Մունդիալ-2018-ի եզրափակչի կանխատեսմամբ:

«Չեմ կարող ընտրել: Արգենտինա - Պորտուգալիա, լրացուցիչ ժամանակ, 11-մետրանոց հարվածաշար, բոլոր 11 ֆուտբոլիստներն իրացնում են իրենց հարվածը, հերթը հասնում է Մեսսիին և Ռոնալդուին: Մնացածը թողնում եմ ձեր երևակայությանը»,- ասել է Մոուրինյոն:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կկայանա Ռուսաստանի 11 քաղաքի 12 մարզադաշտում՝ հունիսի 14-ից հուլիսի 15-ը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: