Իբրահիմովիչը նշել է Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներին

13 Հունիսի 2018 16:34
Իբրահիմովիչը նշել է Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներին

«Լոս Անջելես Գելեքսի»-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը նշել է Մունդիալ-2018-ի գլխավոր ֆավորիտներին:

«Գլխավոր ֆավորիտները Բրազիլիան, Իսպանիան, Գերմանիան և ինչու չէ նաև Շվեյցարիան են:

Կարող եմ նշել նաև Արգենտինայի հավաքականին, չնայած նրան, որ արգենտինացիներն իրենց ֆավորիտ չեն համարում: Ցավում եմ, որ ԱՄՆ-ի հավաքականը մրցաշարին չի մասնակցելու: Մեծ հաճույքով կաջակցեի նրանց»,- Իբրահիմովիչի խոսքերն է փոխանցում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ Մունդիալ-2018- կսկսվի վաղը՝ Ռուսաստան - Սաուդյան Արաբիա խաղով:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: