Պաշտոնական. Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

13 Հունիսի 2018 14:29
Պաշտոնական. Լոպետեգին հեռացվեց Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

Իսպանիայի հավաքականը Մունդիալ-2018-ից 1 օր առաջ մնաց առանց գլխավոր մարզչի: Կրասնոդարում այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը հայտնեց, որ որոշվել է հրաժարվել Լոպետեգեի ծառայություններից:

«Մենք ստիպված ենք հրաժարվել Լոպետեգեի ծառայություններից: Նրան ամենալավն ու բարին ենք ցանկանում: Իսպանիայի հավաքականի բոլոր երկրպագուները պետք է հասկանան, որ սա ճիշտ որոշում էր:

Ես ինձ մեղավոր չեմ համարում: Խնդիրն այն է, որ «Ռեալ»-ի հետ բանակցությունները տեղի են ունեցել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի շրջանակներում: Մենք չենք կարող անտեսել դա:

Լոպետեգին անվիճելի պրոֆեսիոնալ է, բայց ամեն ինչ պետք է օրենքներին համապատասխան լինի»,- ասել է Ռուբիալեսը:

Նշենք, որ երեկ «Ռեալ»-ը պաշտոնապես հայտարարեց, որ Լոպետեգին կգլխավորի «արքայական» ակումբը Մունդիալ-2018-ից հետո: Այս նորությունը զայրացրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ Լոպետեգին ընդամենը 3 շաբաթ առաջ էր երկարաձգել պայմանագիրը՝ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մնալու համար:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: