Բոլտը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու Մունդիալ-2018-ում

13 Հունիսի 2018 14:10
Բոլտը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու Մունդիալ-2018-ում

Օլիմպիական խաղերի ութակի չեմպիոն Ուսեյն Բոլտը նշել է, թե որ հավաքականին է երկրպագելու Մունդիալ-2018-ում:

«Ես աջակցելու եմ Արգենտինայի հավաքականին: Արգենտինացիներն ունեն և՛ տաղանդ, և՛ վարպետություն՝ եզրափակիչ հասնելու համար:

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա նրանք լավագույն հավաքականներից մեկն են:Նրանք ևս կարող են եզրափակիչ հասնել: Ֆրանսիայի հավաքականից կառանձնացների Պոգբային: Ես նրա երկրպագուն եմ դեռ այն ժամանակից, երբ նա «Մանչեսթեր Յունայթեդ» դեռ չէր տեղափոխվել»,- նշել է ճամայկացի մարզիկը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: