Մխիթարյանը նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին

11 Հունիսի 2018 14:10
Մխիթարյանը նշել է աշխարհի առաջնության ֆավորիտներին

Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բարսելոնա»-ի լեգենդ Չավիի հետ հյուրընկալվել էր «Альфа-Банк»-ին և ուղիղ եթերում պատասխանեց երկրպագուների հարցերին:

- Ո՞ր հավաքականներն են Մունդիալ-2018-ի ֆավորիտները:

- Բոլոր թիմերն էլ շատ լավ պատրաստվել են: Բացահայտ ֆավորիտ չկա: Ինձ համար ֆավորիտներն Իսպանիայի, Ֆրանսիայի և Արգենտինայի հավաքականներն են:

Չավին, իր հերթին, պատասխանելով նույն հարցին նշեց, որ ֆավորիտները շատ են՝ Գերմանիա, Բրազիլիա, Իսպանիա, Արգենտինան Մեսսիի հետ, Պորտուգալիան Ռոնալդուի հետ: Նա նաև նշեց, որ Բելգիան կարող է անակնկալներ մատուցել, իսկ Ֆրանսիան, նույնպես, շատ ուժեղ թիմ ունի:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: