Արաբ երկրպագուն 75 օրում հեծանիվով հատել է 4 երկրի սահման և հասել է Մոսկվա

10 Հունիսի 2018 23:56
Արաբ երկրպագուն 75 օրում հեծանիվով հատել է 4 երկրի սահման և հասել է Մոսկվա

Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի երկրպագու Ֆահադ Ալ-Յահյան հեծանիվով մեկնել է Ռուսաստան՝ հետևելու հունիսի 14-ին մեկնարկող աշխարհի առաջնությանը: Այս մասին հայտնում է Спорт Экспресс-ը:

Լինելով պրոֆեսիոնալ հեծանվորդ, Ալ-Յահյան 75 օրում կտրել է 5145 կմ և հատել 4 երկրի սահման՝ Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Հունաստան և Ռուսաստան:

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից 500 կմ հեռավորության վրա երկրպագուն վթարի է ենթարկվել, ինչից հետո նրա հեծանիվը վնասվել է: Ալ-Յահյան գնել է նորը և հասել Մոսկվա՝ աջակցելու իր սիրելի թիմին:

Հիշեցնենք՝ Սաուդյան Արաբիայի հավաքականը Ռուսաստանի, Եգիպտոսի և Ուրուգվայի հետ ընդգրկված է A խմբում:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: