Ոչ ոք չի սպասում, որ Պորտուգալիան կդառնա աշխարհի չեմպիոն. Վիլաշ Բոաշ

13 Մարտի 2018 20:18
Ոչ ոք չի սպասում, որ Պորտուգալիան կդառնա աշխարհի չեմպիոն. Վիլաշ Բոաշ

Պորտուգալացի մարզիչ Անդրե Վիլաշ Բոաշը գնահատել է իր երկրի հավաքականի շանսերը ԱԱ-2018-ում: 

«Մեր առավելությունը նրանում է, որ մեզ հետնապահ են համարում: Ոչ ոք չի սպասում, որ Պորտուգալիան կդառնա աշխարհի չեմպիոն: Բայց չէ՞ որ մենք հաղթել ենք Եվրոպայի առաջնությունում:

Մենք բավականաչափ ամբիցիաներ ունենք, որպեսզի հայտնվենք աշխարհի լավագույն հավաքականների քառյակում: 

Մենք արժանի ենք դրան և մեր թիմում խաղում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստը», - Վիլաշ Բոաշի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն: 

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: